Հ. Թումանյան. Երկինքը փուլ է գալիս

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:
— Վա ˚̃յ, Հավիկ- Մարիկ,-կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հավիկ- Մարիկը:
— Օ˚̃, ես իմ աչքովը տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, արի փախչենք,-ասում է Հավիկ- Մարիկը: Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
— Վա ˚̃յ, Բադիկ- Տատիկ,-կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,-ասում է Բադիկ-Տատիկը: Վազում են, վազում, հասնում են Սագիկ-Խաթունին:
— Վա ˚̃յ, Սագիկ-Խաթուն,-կանչում է Բադիկ-Տատիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Բադիկ-Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ-Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ-Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,-ասում է Սագիկ- Խաթունը: Վազում են, վազում, հասնում են Հնդու- Թնդուին:
— Վա ˚̃յ, Հնդու- Թնդու,-կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հնդու- Թնդուն:
— Բադիկ-Տատիկն է ասում:
— Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ- Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ: – Դե, եկեք փախչենք,-ասում է Հնդու- Թնդուն: Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին:
— Աղա- Աղվես, Աղա- Աղվես,-կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Հնդու- Թնդու, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Աղա- Աղվեսը:
— Սագիկ- Խաթունն է ասում:
— Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար:
— Բադիկ –Տատիկն է ասում:
— Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ- Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ˚̃, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ: – Էդ ի˚նչ եք ասում,-ասում է Աղա- Աղվեսը, – եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա: Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա – Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը: Մտնում են նրա որջն ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ չեն դուրս եկել:

 

Advertisements
This entry was posted in 2017-18 ուստարի, Ուսումնական նյութեր, Թումանյանական օրեր. Bookmark the permalink.

1 Response to Հ. Թումանյան. Երկինքը փուլ է գալիս

  1. Pingback: Աշխատանքային նախագիծ 09.10-13.10 | Արմինե Մնացականյանի բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s