Խնկոյանական օրեր

meri

Նախագիծը նախատեսված է առաջին դասարանցիների համար:

Տևողությունը՝ հոկտեմբերի 17-23-ը:

 

Նպատակը՝  Խնկոյանի ստեղծագործությունների միջոցով  առաջին դասարանի սովորողների ուսումնական գործունեության կազմակերպում:

Ընդհանուր խնդիրները՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ձևավորում
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Բնության երևույթների մասին գիտելիքների համալրում
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրում
  • Դիտումներ, դիտարկումներ կատարելու հմտությունների ձևավորում:

Սովորողների ամենօրյա  գործունեության տեսակները

  • Առավոտյան ծես
  • Բանավոր խոսք, թատրոն
  • Թվաբանություն –բնագիտություն
  • Մեդիատեխնոլոգիա
  •  Ծեփ կամ նկարչություն
  • Բնագիտական գործունեություն
  • Երգ-պար-խաղ
  • Մարմնակրթություն-հիգիենա

Սպասվելիք արդյունքները՝

* Դասարանային խմբի ձևավորում

* Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության  դրսևորում

* Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների),   մտքերը   անկաշկանդ, հասկանալի, ամբողջական  արտահայտելու կարողության զարգացում

Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում

Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:

Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:

* Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ

Խնդրի և այլ հաշվելի տվյալներ  կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում

«մեկ և ավելի» գաղափարի յուրացում

Լեզվագործունեություն՝ Բառը հնչյունների բաժանելու կարողության ձևավորում, միևնույն հնչյունը բառի մեջ տարբեր դիրքերում գործածելու հմտության զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում:

Մաթեմատիկական գործունեություն՝ ծանոթացում թվանշանների հետ, մինչև տասը թվերի անվանումները և գրառումը, պարզ խնդիրների լուծում:

Մեդիատեխնոլոգիա՝ Paint նկարչական ծրագիր, Word, Smartnotebook ծրագրերի գործիքների կիրառում:

Տեխնոլոգիա՝ Գույների արթնացում /հիմնական և բաղադրյալ գույներ/, ծեփում, ապլիկացիա:

Նախագծի արդյունքը կներկայացվի տեսանյութերի, ձայնագրությունների, էլեկտրոնային դասերի, ֆոտոշարքերի  տեսքով:

Նախատեսված ստեղծագործությունների ցանկ՝

 «Աքաղաղն ու կտուրը», «Մեղու», «Չորս եղանակ» ,«Ծիածան»:

<<Մեղու>> ստեղծագործության հետ աշխատանք

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

  • Ծաանոթանալ, զրուցել միջատների մասին /smart դասեր/
  • Բերանացի ասել
  • Անհասկանալի բառերի բացատրություն
  • Բարձր-ցածր, մեծ-փոքր, երկար-կարճ, հեռու-մոտիկ հասկացությունների ամրապնդում /smart դասեր/
  • Նկարել մեղվի անցած ճանապարհը:
  • Ոտանավորի խաղ-բեմականացում:
  • Paint նկարչական ծրագրով նկարել մեղուներ, մուտքագրել մեղու բառը:
  • Բառերի վանկատում, հեգում:
  • Հանելուկներ, շուտասելուկներ:
  • Հոմանիշներ, հականիշներ:
  • Ոտանավորի աուդոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում:

«Ծիածան

Մթին ամպերից

Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

 

Advertisements
This entry was posted in 2017-18 ուստարի, Ուսումնական նախագծեր, Խնկոյանական օրեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s