«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 1-դասարանի սովորողներ ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 6-ից մարտի 17-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով  բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).

  • Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
  • Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).

Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, այբբենարաններ).

  • Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում

Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

 

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, թատրոնի սրահ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանիք:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

 

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

գրական ստեղծագործությունների ցանկ

 

  • Շունը
  • Լուսաբացին
  • Ամպն ու սարը
  • Քամին
  • Էս էն է
  • Մարտը

Հեքիաթներ

  • Ճամփորդներ
  • Անհաղթ աքլորը
  • Ծիտը
  • Երկինքը փուլ է գալիս
  • Պոչատ աղվեսը

երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ

  • Այլի հո
  • Ախ, ինչ լավ են
  • Գարնան առավոտ
  • Համբարձման առավոտը
  • Թամզարա
  • Թաշկինակներով պար

Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն

Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.

Մեդիա ներկայացումների պատրաստում.

Թումանյանական նկարների ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝

  • պատմություն (հեքիաթ) նկար.
  • հատված (հեքիաթի դրվագ) նկար.
  • նախադասություն նկար.
  • բառ նկար.

Բառերի, բառակապակցությունների, նախադասությունների մուտքագրում.

Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային այբբենարաններ, մեդիա ներկայացումներ:

Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Ի՞նչ կլիներ հետո…
  • Ի՞նչ կլիներ, եթե…
  • Ստեղծագործական երևակայության երկանդամություն

Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ:

Ուսումնական ճամփորդություններ

Նախատեսվում է մեկնել Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան: Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:

Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

This entry was posted in 2017-18 ուստարի, Ուսումնական նախագծեր, Ուսումնական օրացույց, Թումանյանական օրեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s