«Ուսումնական գարուն» նախագիծ

IMG_3644

Մարտի 26-ապրիլի 1-ը «Ուսումնական գարուն» նախագիծ:

Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • գրավոր ու բանավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Նախագծի ուղղությունները՝

1.Գարնանային ֆոտոշարքեր

  • Իմ գարունը (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. մինչև 10-15 լուսանկար)
  • Մի ծառի ֆոտոպատմություն (ընտրել մեկ ծառ ու յոթ օր անընդմեջ լուսանկարել այդ ծառը, ներկայացնել յոթ լուսանկար, ինչպես նաև փոքրիկ տեսանյութ, որտեղ կպատմես, թե ինչի ծառ է, որտեղ է աճում, ով է տնկել, և այդ օրերի ընթացքում ծառի հետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել):

2.Գարնանային վիդեոօրագիր

Հինգից յոթ օրերի ընթացքում յուրաքանչյուր օր հետևիր եղանակի փոփոխություններին: Տեսածիդ, դիտարկումներիդ, ինչպես նաև հարցերիդ մասին պատմիր: Միացրու պլանշետիդ, հեռախոսիդ կամ համակարգչիդ վիդեո-նշանը ու սկսիր պատմել: Լավ կլինի տեսագրություններդ անես դրսում, բակում: Տեսագրություններդ չմոռանաս ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

3.Մեր տան սենյակային բույսերը

Պատմիր ու ներկայացրու, թե տանը ընտանիքիդ անդամներիդ հետ ինչ սենյակային բույսեր ունեք, ինչպես եք խնամում: Տեսագրությունդ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

 

4.Գարնանային ճամփորդական արձակուրդը 

Եթե գարնանային արձակուրդի ընթացքում ճամփորդես, այցելես, գյուղ, այլ քաղաք, կամ որևէ հետաքրքիր վայր, ապա ճամփորդությունդ ներկայացրու ֆոտոշարքի, տեսանյութի, ձայնագրության տեսքով, որտեղ կկիսվես քո տպավորություններով:

Իսկ եթե անցկացնես գյուղում, ապա պատմիր քո գյուղի մասին՝ անունը, որ մարզում է, ովքեր են ապրում գյուղում, գարնանը գյուղում ինչ աշխատանքներ են կատարում, ինպես են տնկում, խնամում, մշակում…

Կարող ես ներկայացնել գյուղատնտեսական գործիքները, նրանց անվանումները ֆոտոշարքի տեսքով….

5. Իմ գրադարանը նախագիծ:

 

6.Գարնանային ընթերցարան

Սովորողը տրված ցանկից ընտրում է մեկ ոտանավոր, այն բաժանում է հատվածների կամ տողերի, յուրաքանչյուր հատվածը նկարում է ծրագրով: Այնուհետև ծնողի օգնությամբ ձայնագրում է բանաստեղծությունը, միացնում նկարներին և պատրաստում ֆիլմ:

Ստեղծագործությունների ցանկն է՝

Հ. Թումանյան «Մարտը»
Հ. Թումանյան «Ծաղիկները»
Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
Հ. Թումանյան «Քամին»
Հ. Թումանյան «Փիսոն»
Հ. Թումանյան «Շունը»

Խնկոյան« Գարուն»

 

7.Զատիկը իմ ընտանիքում

  • Զատկական խոհանոց
  • Ձվախաղեր
  • Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում:

8.Էլեկտրոնային այբբենարանի ստեղծում

Սովորողների աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում:

 

 

Advertisements
This entry was posted in 2017-18 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Ուսումնական նախագծեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s