«Զատիկ» նախագիծ

zatik bacik
Նախագիծը առաջին դասարանի սովորողների համար է:

Նախագծի նպատակը սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսին և արդյունքում ունենալ զատկական ասիկների մեդիափաթեթ, մեդիաբացիկներ: Նախագծի ընթացքում սովորողի ուսումնական գործիքը իր անհատական նեթբուքն է, որի մեջ հավաքում է իր աշխատանքները: Նախագծի վերջում դասարանական բլոգում հավաքվում է սովորողների աշխատանքներրը և հրապարակվում ամբողջական զատկական մեդիափաթեթը:

Զատկական երգեր

Զատկական ասիկներ
Ծաղկատունկ-Սովորողները բերում են ծաղկի կտրոն: Կտրոնը դնում ենք բաժակի մեջ և սկսում ենք դիտարկել, թե երբ են հայտնվելու առաջին արմատները, որ ծաղկի կտրոններն են ավելի շուտ արմատակալում: Սովորողները, ծնողների օգնությամբ, իրենց բերած ծաղկի կտրոնի մասին տեղեկություններ են հավաքում:
Ծառզարդար-Դասարանում պատրաստում ենք զատկական ծիսական ծառ՝ ձևավորած ձվիկներով, ճուտիկներով, ադի-բուդիներով:

Տեխնոլոգիա՝ գունավոր թղթերով պատրաստում ենք ճուտիկներ, դատարկ ձվիկներից՝ զատկական հերոսներ, գուաշով գունավորում:
Ածիկացան՝ Ածիկի համար անհրաժեշտ նյութերի ցանկը՝

բամբակ, ցորեն, ոսպ, ափսեկամ բաժակ, ջուր:

Զատիկի տոնից երկու շաբաթ առաջ ցանում եքն ածիկը ( ոսպ, ցորեն): Առաջին օրից սկսած կատարում ենք դիտարկումներ: Թվային ֆոտոխցիկով նկարում են առաջին ծիլերը, կատարում չափումներ:

Մեդիատեխնոլոգիա– Համակարգչային Paint ծրագրով նկարում ենք ակլատիզ, ձվիկներ, զատկական նկարներ, բացիկներ:

Լեզվագործունեություն-Սովորողները հորինում են զատկական հանելուկներ, զատկական ձվիկի մասին հեքիաթներ:
Մաթեմատիկա-Սովորողները հորինում են զատկական թեմաներով խնդիրներ, առաջադրանքներ.օրինակ՝ թե յուրաքանչյուր ընտանիքում մայրիկը քանի ձու է խաշում: Դասարանում, ուսուցչի օգնությամբ, ձայնագրիչով ձայնագրում ենք զատկական խնդիրները:

Advertisements
This entry was posted in 2017-18 ուստարի, Ուսումնական նախագծեր, Զատիկ 2018. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s