Նախագիծը նախատեսված է առաջին դասարանցիների համար: Նախագիծը շարունակական է:
Նախագծի ընթացքը.
Նախագիծը սկսում ենք իրականացնել տառաճանաչության փուլում, երբ առաջին դասարանի սովորողն արդեն տառաճանաչ է, կարողանում է կարդալ, գրել, ճիշտ շարադրել իր բանավոր և գրավոր խոսքը: Նախագիծը սկսում ենք իրականացնել դասարանում, այցելելով «Տիգրան Հայրապետյան» գրադարան, իսկ շարունակությունը կիրականացնենք գարնանային ուսումնական արձակուրդին, ընտանիքի անդամների հետ: Առաջին դասարանում սովորողը պատմում է իր տանը գտնվող գրադարանի մասին, իր անհատական գրադարանից և մայրիկի օգնությամբ պատրաստում է իր գրադարանի մասին պատմող տեսանյութ:
Նախագծի ուղղությունները.
- Անձնական գրադարանի, առաջին գրքի մասին/ տեսաֆիլմի, ձայնագրություն/
- Գրքի խնամքի ներկայացում
- Ունեցած գրքերի ձեռքբերման պատմություն
- Ընթերցած գրքեր
- Ընտանիքում գիրք նվիրելու ավանդույթի մասին
- Սիրելի գրքեր, հերոսներ
Նախագծի ընթացքում ստեղծված բոլոր նյութերը հրապարակվում են դասվարի կողմից դասարանական բլոգում: