«Ուսումնական գարուն 2019թ․» նախագիծ

file2-1

Մարտի 25-ից 31-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները երկրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Թեմա 1՝ Կարդում ենք Ջ․ Ռոդարի. ընտանեկան ընթերցումներ

Աշխատանքային ուղղությունները՝

  • դերային ընթերցումներ
  • ռադիոթատրոններ
  • մեդիաընթերցարաններ

Յուրաքանչյուր ընտանիք Ջ․Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ստեղծագործություններից  ընտրում է մեկ ստեղծագործություն և այն ներկայացնում դերային ընթերցանությամբ՝ որպես ռադիոթատրոն: Արդյունքը հրապարակվում է սովորողների անհատական բլոգներում:

Թեմա 2. Գարնանային ֆոտոպատումներ

Լուսանկարել գարնանային տեսարաններ /ծաղկած ծառեր, այգիներ, մարդկանց տրամադրությունը, բնության, քաղաքի հետաքրքիր տեսարաններ, պատկերներ/: Լուսանկարները /10-15/ հրապարակել բլոգում՝ կից նկարագորությամբ: Կարող եք ստեղծել նկարագրական ֆոտոշարքեր ըստ տրված վերնագրերի՝

  • Ծաղկած ծառեր
  • Գարունն իմ քաղաքում, գյուղում, այլ վայրում
  • Գարնանային տրամադրություն

Թեմա 3 ՝Շրջայց Երևան քաղաքով

  • Թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, գրախանութներ /պատումներ, ձայնագրություններ, տեսանյութեր/
  • Այգիններ, պուրակներ /հուշարձանների մասին պատումներ, ձայնագրություններ/
  • Մետրոպոլիտեն․ կայարաններ․/պատումներ, տեսանյութեր/
This entry was posted in 2018-19, Նախագծային ճամբարներ, Ուսումնական գարուն 2019, Ուսումնական նախագծեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s