Ուսումնական ճամփորդության նախագծեր 2019-20 ուստարի

download

Ճամփորդություն դեպի Թեղենիս

Վայրը՝ Թեղենյաց վանք

Ամիսը՝ մայիս

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սվորողներ

Վայր՝ Թեղենյաց վանք  (գտնվում է  Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում)` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Պատասխանատու՝ դասվար

Օգնականներ՝ երկարացված օրվա կազմակերպիչ, ծնողներ

 

քարտեզ-բուժականՃանապարհի նկարագրություն՝

Երևան-Բուժական հեռավորությունը՝ 40 — 45 կմ

 

 

Օրակարգ՝

  1. Առաջին կանգառ՝ Բուժական գյուղում
  2. Երկրորդ կանգառ՝ Թեղենիս լեռան մոտ
  3. Քայլք դեպի լեռը
  4. Ճաշ /բրդուճ, ջուր/
  5. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  6. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Առավոտ լուսո», պարերգեր «Կաքավիկ»,  «Հոյ Նազան»
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում

Ճամփորդի պայուսակ՝

  1. արևային գլխարկ
  2. ջուր
  3. բրդուճ
  4. հիգիենայի պարագաներ՝ խոնավ և չոր անձեռոցիկ
  5. նկարահանող թվային միջոց, հեռադիտակ

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել քարտեզ կարդալու կարողություններ
  • Ձևավորել համացանցում անհրաժեշտ հեղեկատվությունը որոնելու կարողություններ

Խնդիրները՝

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • ճամփորդության մասին պատումը տեղադրել անհատական բլոգում

<<Գետը քաղաքում>> ուսումնական ճամփորդություն

Զանգվի տուտից-տուտ   հայրենագիտական-բնապահպանական նախագիծ

Երթուղին՝ Հրազդան գետ , Մանկական երկաթուղի

download

Ամիսը՝ մայիսի
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Պատասխանատու՝ դասվար

Օգնականներ՝ երկարացված օրվա կազմակերպիչ, ծնողներ

Նպատակը՝ Ճամփորդություն-նախագծի նպատակն է ճանաչել-ուսումնասիրել Հրազդան-Զանգու գետի քաղաքամայր Երևանով անցնող հատվածը՝ հոսանքն ի վեր, հոսանքն ի վար: Նախատեսվում է քայլարշավով անցնել Թումանյանի այգուց-Մանկական երկաթուղի հատվածը, իրականացնել էկոակցիա (աղբահավաքություն) Հրազդանի կիրճում, որոշել գետի ձախ ու աջ ափերը:  Թունելի երկարության չափում՝ քայքով, հեռախոսի шагомер ծրագրով:

Խնդիրները՝

  • համացանցից տեղեկություններ կարդալ գետերի մասին
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • կազմել խնդիրներ

Ճամփորդության համար անհրաժեշտ իրեր՝

  • Բրդուճներ
  • Ջուր
  • Արևային գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Ֆոտոխցիկ, հեռադիտակ

Արդյունքներն անփոփել սովորողների բլոգներում:

This entry was posted in 2019-20, Ուսումնական ճամփորդություն 2019-20թթ:, Ուսումնական նախագծեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s