Ինչպես են նշում Ամանորը Իսպանիայում

Աշխարհի բոլոր քրիստոնեական երկրները նշում են Սուրբ Ծննունդն ու Նոր տարին։ Այդ թվում է նաև Իսպանիան։
Իսպանիայում դեկտեմբերի 24-ին, ճրագալույսին հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և երգում, պարում, ուրախանում։ Երեխաները ստանում են նաև սիմվոլիկ նվերներ։ Այն կոչվում է <<Սագա թիո>> նա մի փոքրիկ փայտիկ է, որի վրա նկարված է մարդկային դեմք։ Նա ունի երկու ոտք և ծածկված է ծածկոցով։ Նրան պատրաստում են երեխաները և հավատում, որ <<Սագա թիոն>> նրանց այդ տարի շատ, շատ, շատ նվերներ կբերի։ Գիշերը ժամը երկուսին իսպանացիները հավաքվում են աքլորի ծեսին, որովհետև հենց ավանդույթի համաձայն աքլորն է առաջինը տեսել Քրիստոսի ծնունդը և այդ լուրը տարածել աշխարհով մեկ։
Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին միմիայն ընտանիքի անդամների հետ։ Տունը անպայման լուսավորում են նավթե լապտերներով։ Սեղանին դնում են բազմապիսի քաղցրավենինքներ և ծովամթերքներ։ Իսկ կարևոր ուտեստը սնկով հնդկահավն է։ Իսկ ընթրիքից հետո երգում, պարում, ուրախանում մինչև լույս։
Իսպանացիները դեկտեմբերի 31-ի գիշերը հավավում են կենտրոնական հրապարակում և սպասում զանգերի ղողանջին։ Ասում են, եթե ուզում ես առողջ, հարուստ ու երջանիկ լինես, պետք է հասցնես ուտել 12-խաղողի հատիկ։
Ամանորի վերջին օրը հունվարի 6-ն է այն կոչվում է <<Վոլխվով>>-ի օր։ Այդ օրը մանկական տոնախմբություն է։ Հրապարակում հատնվում են հեքիաթային հերոոսներ և այդ ժամանակ կարելի է նաև տեսնել ուղտերի վրա նստած թագավորներին, որոնք կոնֆետներ են շաղ տալիս փողոցներով։ Եվ հենց այդ օրը բոլոր երեխաները ստանում են իրենց երկար սպասված նվերները։

Հետաքրքիր և համեղ բաղադրատոմս

Տուրրոն  իսպաներենից թարգմանաբար նշանակում էնուգա:Այն պատրաստում են ընկույզով կամ նշով:Իսպանիայում  բոլորի տանը Ամանորին պարտադիր է այս քաղցրավենիքը:

Բաղադրությունը`

Հնդկական ընկույզ կամ նուշ — 2 բաժակ

ձվի սպիտակուց – 5 հատ

շաքարավազ – 1 բաժակ

մեղր – ½ բաժակ

ջուր – ½ բաժակ

վանիլային շաքարավազ – 1 պտղունց

շաքարի փոշի – 4 ճ.գ.

Պատրաստման եղանակը`

Շաքարավազը, ջուրն ու մեղրը եփել դանդաղ կրակի վրա:Եփել այնքան, մինչև որ պնդանա`ինչպես կարամելը:Այնուհերև սպիտակուցը լավ հարել մինչև փրփրի, որից հետո քիչ –քիչ խառնել օշարակին և եփել մոտ 10ր` անընդհատ խառնելով:Այս ամենից հետո ավելացնում ենք մանրացված ընկույզը կամ նուշը, վանիլինային շաքարավազը  և լավ խառնում: Հետո խառնուրդը 10սմ հաստությամբ լցնում ենք  յուղաթղթի վրա ու դնում սառնարանի մեջ:Լավ սառելուց հետո այն բաժանում ենք  փոքրիկ կտորների ու մատուցում:

This entry was posted in 2019-20, Ուսումնական նախագծեր, Ամանոր 2020. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s